BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ասում են...

Ասում են...
05.02.2016 | 00:40

...թե վերջին շրջանում ահավոր լարված են Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Շատերն են նկատել, որ գեներալ Մանվելի եղբոր հոգեհանգստին, ի տարբերություն երկու ժամ այնտեղ եղած Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանը մի քանի րոպեով մտել-դուրս է եկել, ինչն ուղղակի ապշեցրել է ներկաներին: Հաջորդը Հովիկ Աբրահամյանի «փախուստն» էր Հայաստանից` իր ծննդյան օրը, որպեսզի հայոց «էլիտայի» մասնակցությամբ և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չնշի իր տարեդարձը: Ասում են նաև, թե տարընթերցումներն առաջացել են դեռ սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը շտաբի պետ Աբրահամյանին զգուշացրել է` խախտումները նվազագույնի հասցնել, «մաքուրով» անել ամեն բան, ինչը չի արվել: Լարվածության հաջորդ պատճառն էլ կադրային վերջին տեղաշարժերն են, որոնց Հովիկ Աբրահամյանն ունեցել է «զրո» մասնակցություն:

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ